Mozilla Thunderbird
Mozilla Thunderbird-ը բաց կոդով փոստային ծրագիր է: Ծրագիրը լիովին աջակցում է HTML-ը, ինչպես նաև որևէ խնդիր չունի գրանշանների կոդավորման հարցում, ունի անվտանգության բարձր աստիճան՝ շնորհիվ այն հանգամանքի, որ իր աշխատանքում չի օգտագործում IE-ի հարթակը և որ շատ կարևոր է՝ պարբերաբար թարմացվում է:
Ծրագիրը աջակցում է՝
* ունի թափոն նամակների դեմ պայքարելու արդյունավետ զտիչներ,
* բազմաալիքային զրույցի (chat) հնարավորություն,
* ընդլայնված որոնում՝ ինչպես նամակներում, այնպես էլ համացանցում,
* նամակների արխիվացում,
* կարող է զտել գովազդային նամակները, բեռնել միայն նամակների գլխագրերը, ջնջել նամակները սպասարկիչից,
* RSS նորություններ,
* հավելումներ և արտաքին տեսքի բազմաթիվ ձևավորումներ:

Windows XP, Vista, 7, 8