Any Wallpaper
Շատ հարմար ծրագիր, որի օգնությամբ կարող եք անընդհատ՝ ըստ տրված ժամանակի փոխել էկրանի պաստառները՝ այդպիսով ավելի հետաքրքիր դարձնելով ձեր աշխատանքը համակարգչով։
Any Wallpaper-ի հիմնական հնարավորություններն են՝
* աջակցում է BMP, JPEG և PNG տեսակի պատկերներ,
* կարողանում է ինքնաբար գտնել պաստառների թղթապանակները,
* կարող է ցուցադրել պաստառը ինչպես ամբողջական,
այնպես էլ նրա մի մասը,
* փոխում է էկրանի պաստառները ըստ ձեր հայեցողության՝
նշված ժամանակում, նշված օրերին և այլն,
* ինքներդ եք որոշում պաստառի դիրքը,
* այլ հնարավորություններ:

CUE Splitter
Ծրագիրը
նախատեսված է ձայնային խոշոր շավիղները բաժանելու համար առանձին
ստեղծագործությունների։ Սովորաբար նման խոշոր ֆայլեր ստացվում են EAC,
CDRWin, BPM Studio, GoldWave և այլ ծրագրերով ձայնային ֆայլերի մշակման
հետևանքով։
Շավիղները
առանձնացնելու համար CUE Splitter-ը օգտագործում է CUE ֆայլերը՝ ստեղծված
տարբեր երաժշտական խմբագրիչների կողմից։ Այդպիսի ֆայլերից ծրագիրը վերցնում
է կատարողի, ալբոմի, երգի անվան մասին տեղեկությունները։
Ծրագիրը
ապահովում է հետևյալ տեսակները՝ MP3, APE, FLAC, OGG, WAV, WNA։ CUE
Splitter-ը հնարավորություն ունի նաև կատարել ձայնային ֆայլերի ստուգում՝
սխալները գտնելու նպատակով։

Ներբեռնել Կայքը