Բոլոր ծրագրերը հայերենով

ՀայՍոֆթ նախագիծ

 

Կայքում ներկայացված են ծրագրեր բացառապես ՀԱՅԵՐԵՆ լեզվով։

Ներկայացված ծրագրերը մեր կողմից թարգմանվել են հայերեն՝ ՏՏ ոլորտում մայրենի լեզվի հաստատուն դիրքերի ամրապնդման և մեր երկրում ծրագրերի՝ հայերեն լեզվով կիրառումը խթանելու նպատակով։

Մեր նախագծի շրջանակներում տարիների ընթացքում կատարել ենք ահռելի աշխատանք՝ հանրությանը ներկայանալով www.haysoft.org կայքով և հինգ տասնյակից ավելի ամբողջովին հայրենացված համակարգչային առավել հայտնի և առավելապես ազատ տարածվող ծրագրերով՝ բացառապես ելնելով հայ օգտվողների նախասիրություններից։

Արդի համաշխարհային ՏՏ ոլորտի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող բազմաթիվ երկրներ արդեն իսկ սեփական մայրենի լեզվով ունեն համակարգչային բոլոր հայտնի ծրագրերը (օպերացիոն համակարգեր, Office փաթեթներ), մինչդեռ Հայաստանում նմանատիպ խնդրով զբաղվում են բացառապես անհատ օգտատերեր և միայն ՀայՍոֆթն նախագիծն է, որ տարիների ընթացքում հետևողականորեն կատարել է իր անշահախնդիր աշխատանքը՝ հայ օգտատերերին հնարավորություն տալով ծանոթանալու և օգտվելու ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն ճանաչում ունեցող և կիրառվող համակարգչային ծրագրերից։

Վստահ ենք, որ Դուք կնախընտրեք ծրագրերի հայերեն լեզվով օգտագործումը և այս կայքը ու ներկայացված ծրագրերը օգտակար կլինեն Ձեզ...

 Հրանտ Օհանյան

hrant@haysoft.org


  
                         ՀայՍոֆթ նախագիծ

Աջակցեք նախագծին՝ վճարում կատարելով PayPal համակարգով:

                          



Գրեք մեզ hrant@haysoft.org էլ. փոստի հասցեին կամ սեղմեք 
Ուղարկել հաղորդագրություն
և լրացրեք նոր էջում բացված հետադարձ կապի ձևը:


                     Ուղարկել հաղորդագրություն