Բոլոր ծրագրերը հայերենով

Ad-Aware Free Antivirus+ 12


    Ad-Aware Free Antivirus+ հակավիրուսային ծրագիր է, որը կապահովի ձեր համակարգչի շուրջօրյա պաշտպանությունը վիրուսներից, վնասագրերից, ցանցային հարձակումներից: Այն իր մեջ միավորում է հակավիրուսային և հակավնասագիր մեխանիզմներ՝ ապահովելու համար առավելագույն անվտանգություն:
  Ծրագիրը ունի 4 տարբերակ՝ Free Antivirus+, Personal Security, Pro Security, Total Security, որոնցից յուրաքանչյուրը որոշակի նոր հնարավորություններ է ակտիվացնում հակավիրուսային ծրագրի համար: Ամեն դեպքում՝ Ad-Aware-ի բազային տարբերակը՝ Free Antivirus+-ը, հիմնովին պաշտպանում է համակարգիչը ամենաիրական վտանգներից:

Ad-Aware-ի առավելություններից են՝
 * շատ արագ աշխատող հակավիրուսային ծրագիր է,
 * ունի հակավնասագիր հզոր համակարգ,
 * ինքնաբար թարմացնում է հակավիրուսային սահմանումների ֆայլերը,
 * ունի Խաղային մեթոդ, Ծնողական հսկում,
 * ապահովում է դիտարկիչի անվտանգ առցանց նավարկումը,
 * էլ. փոստի պաշտպանություն, ստուգում է ներբեռնվող յուրաքանչյուր ֆայլ,
 * ծրագրի անվտանգության համակարգը լիովին ապահովագրում է առցանց առևտրի և վճարումների անվտանգությունը,
 * մշտական պաշտպանությունը ապահովում է համակարգչի շուրջօրյա պաշտպանությունը վիրուսներից, վնասագրերից, ցանցային հարձակումներից և այլն:



                                                    

                                                                                                                               Windows XP, Vista 7, 8