Բոլոր ծրագրերը հայերենով

NSIS 3.02.1


  NSIS (Nullsoft Scriptable Install System)-ը պրոֆեսիոնալ, բաց կոդով (open source) ծրագիր է՝ նախատեսված Windows-ի համար տեղակայիչ փաթեթներ ստեղծելու համար, որոնք ունակ են տեղադրել, ապատել, փոփոխել համակարգի դրույթները, ապափաթեթավորել ֆայլերը և այլն: 

  Գլխավոր առավելություններն են՝ 
 * տեղակայիչ ծրագիրը կարող է լինել նաև հայերեն լեզվով,
 * ստացվող տեղակայման մոդուլի փոքր չափ,
 * տեղադրվող փաթեթ ստեղծելիս կարելի է ընտրել սեղմելու եղանակը (ZLib, BZip2, LZMA),
 * ունի սցենարների լեզուների աջակցում,
 * տարբեր թարմացումների աջակցում,
 * աշխատում է Windows-ի գրեթե բոլոր տարբերակների հետ և այլն։

      

                         
   Windows XP, Vista, 7, 8       

                                      



Inno Setup 5.5.9


  Inno Setup-ը ծրագրերի տեղակայիչ փաթեթներ ստեղծելու հայտնի ծրագրերից է: Հնարավորություններից են՝
 * աջակցում է ինչպես Windows 8, Windows Server 2012, Windows 7, Windows Server 2008 R2, Windows Vista, Windows Server 2008, Windows XP, Windows Server 2003 և Windows 2000, այնպես էլ 64 բիթ տարբերակները:
 Յուրահատկություններից են՝
 * տեղակայիչ ծրագիրը կարող է լինել նաև հայերեն լեզվով, 
 * կարող եք ինքներդ որոշել տեղադրման եղանակը, 
 * օգտագործում է ֆայլերի bzip2, 7-Zip LZMA/LZMA2 սեղմում, 
 * կարող եք ավելացնել տեղադրվող ծրագրի դյուրանցումները Start Menu-ում և Աշ-խատասեղանին, 
 * աջակցում է բազմալեզու տեղադրում, 
 * Յունիքոդի օգտագործում և այլն:

                                                                              
                         
  Windows XP, Vista, 7, 8           

                                    Ներբեռնել Հայերեն թարգմանությունը